21 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել և կշարունակեն աշխատել մինչև նոր կաբինետի պարտականությունների ստանձնումը․ այս մասին հայտնում է РИА Новости-ին։

Էստոնական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին հուլիսի 12-ին Կալլասի՝ պաշտոնը լքելու մտադրության մասին։

Այս որոշման պատճառն այն է, որ նա առաջադրվել է որպես ԵՄ դիվանագիտության ղեկավարի թեկնածու Ժոզեպ Բորելի փոխարեն։ Էստոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Էստոնիայի կլիմայի հարցերով նախարար Քրիստեն Միխալը։