Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանի և նրա կնոջ կալանքի որոշում է կայացրել մինչև հուլիսի 22-ը․ այս մասին հայտնում է Geo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալության համար հիմք է հանդիսացել Տոշախանայի պետական գանձարանից նվերներ ստանալու համար լիազորությունները չարաշահելու նոր մեղադրանքը։
Ավելի վաղ Իսլամաբադի դատարանը բավարարել էր Խանի և նրա կնոջ բողոքը՝ բեկանելով անօրինական ամուսնության գործով դատավճիռը։
Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին։ Նա պաշտոնանկ արվեց իր նկատմամբ անվստահություն հայտնելուց հետո։
2023 թվականին նախկին վարչապետը կալանավորվել էր Թոշախանեի պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի վերաբերյալ խարդախության գործով։