Սիրիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Սիրիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը և սկսվել է ձայների հաշվարկը. հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով Ընտրությունների բարձրագույն դատական կոմիտեի հայտարարությունը։
«Ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 15-ին Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանիական ընտրություններ։ Ավելի քան 1,5 հազար թեկնածու պայքարում է Սիրիայի խորհրդարանի 250 տեղի համար։