ABCMEDIA
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի
21-ին, ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության
9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում
գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: 

Բժիշկները 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են բժշկական
կենտրոններ։

Ըստ նախնական տեղեկությունների
կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային հատվածում պայթյուն է տեղի ունեցել և
փլուզում:

Առաստաղի բավականին
հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է:

Տարածքը գազաֆիկացված
չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:

Ոստիկանությունը պարզում
է վիրավորների ինքնությունը: