20 Սեպ
2024
16.2° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սելավը Գողթանիկում վնասներ է հասցրել

Սելավը Գողթանիկում վնասներ է հասցրել

Առատ տեղումներն այս տարի Հայաստանի համար պատուհաս են դարձել։ Հերթական հարվածը Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղին է բաժին հասել, օրեր առաջ տեղացած առատ անձրևներից ոչ միայն գյուղի ճանապարհն է քանդվել, այլև ջուրը գյուղացիներից շատերի անասուններին է քշել-տարել: ABCmedia-ն զրուցել է գյուղի բնակիչների հետ՝ պարզելու, որքան վնաս են կրել նրանք։ «Հուլիսի 28-ից 29 առավոտից սկսեցին անձրևները։ Մինչև ինձ զանգել են, ես գնացել եմ ֆերմա արդեն ուշ էր։ 66 անասուն արդեն սատկել էին, 27-ն էլ ոնց որ կերել են»,-մեզ հետ զրույցում ասել է Գողթանիկի բնակիչ Նարեկ Պողոսյանը։

Ամեն անասնապահ միջինում մի քանի տասնյակ անասուն է կորցրել, ասում են գյուղացիները։ Նարեկ Պողոսյանն անձամբ ունի մոտ 2 մլն-ի վնաս։ Մանրամասները՝ տեսանյութում։