23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն տրանսպորտային ոլորտի զարգացման համատեղ  ծրագիր են պատրաստում

ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն տրանսպորտային ոլորտի զարգացման համատեղ ծրագիր են պատրաստում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԱՊՀ գործադիր կոմիտեն ծրագրում են համագործակցել տրանսպորտային միջանցքների զարգացման գործում. հայտարարել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզըբեկ Կոժոշևը ԱՊՀ-ի Տրանսպորտի համակարգման գործադիր կոմիտեի նախագահ Գենադի Բեսսոնովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք մեկ ընդհանուր գործ ենք անում և կարող ենք էլ ավելի մեծ արդյունքի հասնել՝ միավորելով ջանքերը», – ընդգծել է նախարար Կոժոշևը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են ԵՏՀ-ի և ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի միջև կնքված առկա հուշագրերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով 2023-2025 թվականների Գործողությունների ծրագիրը, պատրաստելու համատեղ գործունեության պլան: