22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոհայում Գազայի հարցով բանակցություններ կանցկացվեն

Դոհայում Գազայի հարցով բանակցություններ կանցկացվեն

Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է օգոստոսի 15-ին՝ Կատարում, իսրայելական պատվիրակությունը կգլխավորի Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան․TACCին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, որն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականն է։

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆի առաջնորդները օգոստոսի 9-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները՝ օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում։ Միջնորդները հայտարարել են նաև համաձայնագրի վերջնական նախագիծ ներկայացնելու պատրաստակամության մասին, որը հիմնված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջ քաշած սկզբունքների վրա և պաշտպանվում է ՄԱԿի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևով։