17 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծափ տվե՛ք հանուն «ժողովրդավարության»

Ծափ տվե՛ք հանուն «ժողովրդավարության»

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երկրի վրա շատ բարակ թելից կախված «դամոկլյան սրի» պայմաններում իր ելույթն սկսեց ժողովրդավարությունից, արդար ու չկեղծված ընտրություններից, և համամարդկային արժեքները եվրոպականի անվան տակ գովաբանելուց։
Հընթացս չմոռացավ նաև դաշնակիցներին վատաբանել։ Նաև բարձրացրեց հռետորական հարցեր, արդյոք ունա՞կ է ժողովրդավարությունը ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն: «Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, և իմ պատասխանը «այո» է աներկբա»,- նշեց նա։

 Ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանին գրեթե հավատարմության երդում տվող քաղաքական գործիչը Եվրոպական խորհրդի գլխավոր ամբիոնից խոսեց Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման, միակ ռազմավարական դաշնակցի անգործության ու երկրի ներսում ներքաղաքական խմորումներ հրահրելու փորձի մեջ։