Ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Իրանի մտահոգություններին՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Նա նշել է, որ այլ երթուղիների հետ մեկտեղ, այդ հարցը քննարկվում է բոլոր տնտեսական, և տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջակելու հարցերով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Զախարովան խորհուրդ է տվել Իրանի մտահոգությունների մեկնաբանման համար դիմել պաշտոնական Թեհրանին, իսկ ՌԴ տեսակետն ակնհայտ է։
«Մենք ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով, որպեսզի դրանք բխեն Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանում հարևան պետություններ՝ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայիի շահերից», – հայտարարել է Զախարովան։