20 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օլաֆ Շոլցին դուր է գալիս կանցլեր լինելը․ կառավարության ղեկավարը՝ գալիք ընտրությունների մասին

Օլաֆ Շոլցին դուր է գալիս կանցլեր լինելը․ կառավարության ղեկավարը՝ գալիք ընտրությունների մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին ցանկություն է հայտնել 2025 թվականին Բունդեսթագի ընտրություններից հետո պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը։

«Ես սիրում եմ կանցլեր լինելը: Իմ նպատակն է, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հնարավորինս ուժեղ դառնա և ղեկավարի հաջորդ կառավարությունը»,- ասել է Շոլցը Der Spiegel ամսագրին:

Լրագրողների այն նկատառմանը, թե հայտարարությունը սա շատ համարձակ է հնչում իշխող կուսակցության և կոալիցիոն գործընկերների ներկայիս վարկանիշի լույսի ներքո, կանցլերը պատասխանել է, որ «մինչ Բունդեսթագի վերջին ընտրությունները մեկնարկային դիրքերն ավելի լավը չէին»։ «Վստահ եմ, որ մենք կրկին կկարողանանք հաղթանակ տանել», – նշել է Շոլցը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի երեք արևելյան նահանգներում՝ Բրանդենբուրգում, Սաքսոնիայում և Թյուրինգիայում ընտրություններն անցկացվելու սեպտեմբերին: Ռուսամետ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) բոլոր երեք նահանգներում առաջին տեղը զբաղեցնելու մեծ հնարավորություններ ունի