16 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան նոր արտգործնախարար ունի․ ո՞վ է նա

Ուկրաինան նոր արտգործնախարար ունի․ ո՞վ է նա

Ուկրաինայի Գերագույն ռադան Անդրիյ Սիբիհային հաստատել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Սիբիհան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 13-ին, Լվովում։

  • Կրթություն

Բարձրագույն կրթություն է ստացել Լվովի ազգային համալսարանում, ավարտել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Մասնագիտացել է դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում։

  • Կարիերա

Անդրիյ Սիբիհայի կարիերան սկսել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում, որտեղ նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Աշխատել է Ուկրաինայի դիվանագիտական ծառայությունում, ներառյալ Ուկրաինայի՝ տարբեր երկրների դեսպանատներում, այդ թվում՝ Կանադայում։ Նա նաև աշխատել է ՆԱՏՕ-ում՝ որպես Ուկրաինայի ներկայացուցիչ։ Անդրիյ Սիբիհային եղել է Լվովի մարզի պետական վարչության ղեկավարի տեղակալ, որտեղ զբաղվել է միջազգային համագործակցությամբ և արտաքին տնտեսական կապերով։

  • Ովքե՞ր են շնորհավորել նորանշանակ ԱԳ նախարարին

Անդրիյ Սիբիհայի նշանակումն Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում ներքին և արտաքին արձագանքի է արժանացել։ Նրան շնորահավորել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նույնպես դրական են արձագանքել, նշելով, որ Սիբիհայի նշանակումը կարեւոր դեր կունենա Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համագործակցության զարգացման գործում։

Բացի միջազգային դրական արձագանքը՝ Սիբիհայի նշանակումը ողջունելի է նաև Ուկրաինայի ներսում։ Նրան աջակցել են ինչպես նախագահական թիմը, այնպես էլ որոշ ընդդիմադիր ուժեր, նշելով, որ նա ունի բավարար փորձ և գիտելիքներ, որպեսզի արդյունավետորեն ղեկավարի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

Ուկրաինան, անկախություն ձեռք բերելուց ի վեր (1991 թ.), ունեցել է արտաքին գործերի 17 նախարար: Անդրեյ Սիբիհային նախորդել է Դմիտրի Կուլեբան։ Նա պաշտոնավարել է 2020-2024 թվականի սեպտեմբերի 4-ը։