
Մոսկվայի անասնաբույժները փրկել են 5 մետրանոց պիթոնի, որը կուլ էր տվել hատակ մաքրող խոզանակը
Մոսկվայի անասնաբույժները փրկել են 5 մետրանոց պիթոնի, որը կուլ էր տվել hատակ մաքրող խոզանակը։ Սողունը կուլ է տվել խոզանակը, բայց չի կարողացել թքել այն՝ հայտնվելով մահվան եզրին։
Բժիշկներն ուլտրաձայնային հետազոտություն են անցկացրել և դեղամիջոց են ներարկել, որն օգնել է հեռացնել օտար մարմինը՝ այդպիսով խուսափելով վիրահատությունից։
Արագ միջամտության շնորհիվ սողունը փրկվել է, իսկ անսովոր պատմությունն արագ տարածվել է սոցիալական ցանցերում։
Միևնույն ժամանակ՝ մասնագետները զգուշացրել են, որ այս մոտեցումը համընդհանուր չէ։ Որոշումը կայացվում է յուրաքանչյուր առանձին դեպքում՝ սողունի վիճակի մանրակրկիտ զննումից և գնահատումից հետո։


