16 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան մշակույթի նոր նախարար ունի․ ո՞վ է նա

Ուկրաինան մշակույթի նոր նախարար ունի․ ո՞վ է նա

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին նշանակվել  Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար, իսկ որոշումը հավանության է արժանացրել Գերագույն Ռադան, իսկ նշանակմանը կողմ է քվեարկել 252 պատգամավոր․ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Նիկոլայ Տոչիցկին ծնվել է 1967 թվականին Ուկրիաինայի Վինիցիայի մարզում։

1985-1987 թթ․ ծառայել է Խորհրդային բանակում։

1993 թվականին ավարտել է Կիևի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը։

1994 թվականից սկսած Ուկրաինայում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ։

Ուկրաինայում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ։

2010 թվականի փետրվարի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 4-ը՝ Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ

2016 թվականի փետրվարի 4-ից մինչև 2021 թվականի ապրիլի 6-ը՝ Բելգիայի Թագավորությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։

2016 թվականի փետրվարի 4-ից մինչև 2021 թվականի ապրիլի 6-ը – Ուկրաինայի ներկայացուցիչ Եվրամիությունում և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքում։

2016 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի ապրիլի 6-ը – Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում։

2022 թվականին նա մասնակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։

Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի կառավարությունը բախվեց առանցքային նախարարների հրաժարականների ալիքի։ Մասնավորապես, երկրի արտաքին գործերի և արդարադատության նախարարության ղեկավարներ Դմիտրի Կուլեբան և Դենիս Մալյուսկան որոշել են լքել իրենց պաշտոնները։ Այս հրաժարականներն արդեն Վլադիմիր Զելենսկու գրասենյակն անվանել է PR արշավ։