ABCMEDIA
Գերմանիան Հայաստանին է հանձնել մաքսանենգությամբ 351 կգ հերոին տեղափոխած հետախուզվողին

Գերմանիան Հայաստանին է հանձնել մաքսանենգությամբ 351 կգ հերոին տեղափոխած հետախուզվողին

Գերմանիայի
Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու
նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն
մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում
է գլխավոր դատաազությունը։

«ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության
աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան», – ասվում է հաղորդագրության
մեջ: