27 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում մեկնարկում  է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում մեկնարկում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Այսօր Բաքվում մեկնարկում է Լաչինի միջանցքից այս տարվա հուլիսին
ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը․ հայտնում է  ադրբեջանական APA գործակալությունը։

Գործակալությունը նշում
է, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ և այսօր կհստակեցվեն նաև գործով մեղադրյալների
և 59 տուժածների անձնական տվյալները։

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել
է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։
Ադրբեջանը Խաչատրյանին մի շարք ծանր հանցանքներ է վերագրել, այդ թվում՝ «1991 -ին Մեշալի
գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել

Ստեփանակերտը ադրբեջանական
այս մեղադրանքները կեղծ էր որակել, պնդելով՝ «Մեշալի գյուղում նման հանցագործություն
չի եղել»։