Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել լարվածությունը Լիբանանում և ռմբակոծություններն Իսրայելում: Չորեքշաբթի նա դիմել է Վատիկանի մեծ թվով հավատացյալներին՝ կոչ անելով աղոթել նրանց համար, ովքեր տառապում են աշխարհի բոլոր հակամարտություններում՝ ներառյալ Մերձավոր Արևելքը, Ուկրաինան, Մյանմարը և Սուդանը:
«Հուսով եմ, որ միջազգային հանրությունը բոլոր ջանքերը կգործադրի այս սարսափելի էսկալացիան կանգնեցնելու համար։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում լիբանանցի ժողովրդին, որն արդեն չափազանց շատ է տուժել ոչ վաղ անցյալում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Իսրայելը մասսայաբար ռմբակոծում է Լիբանանը՝ հայտարարելով, որ թիրախում «Հեզբոլլահ»-ն է։