11 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

Պուտինը ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին «Բարեկամության» շքանշանով՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Հարությունյան Վառնազովիչին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է փաստաթղթում։
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։ Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր դեսպան է նշանակել ՌԴ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին։