Ռուսաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ Լիբանանի ղեկավարությանը և ժողովրդին, որը ենթարկվել է Իսրայելի զինված ագրեսիային և ցավակցում է զոհվածների հարազատներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա և կոչ է անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանի տարածքից և զբաղվել մերձարևելյան հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների իրական որոնմամբ:
«Իսրայելական ներխուժման համակցված բնույթը բոլոր զորատեսակների մասնակցությամբ հիմք է տալիս ենթադրելու, որ զոհերի թիվը դեռ կաճի։ Ակնհայտ է, որ նման քայլը, որը ձեռնարկվել է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից «Հեզբոլլահի» մի շարք առաջնորդների սպանությունից հետո, կհանգեցնի մերձավորարևելյան տարածաշրջանում բռնության հետագա էսկալացիայի»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։