06 Մայ
2025
13.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ․ ադրբեջանագետ

Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ․ ադրբեջանագետ

ՀՀ ԱԳՆ-ն որոշել է քնից արթնանալ ու արձագանքել Ալիևի այսօրվա հայտարարություններին՝ թեև վերջինս արդեն մի շաբաթ է հայտարարությունների շքերթ է սկսել․ գրում է Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«ԱԳՆ արձագանքում կա նման հարցադրում՝ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից․․․»։

«Ադրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ։ Ինձ թվում է լավ կանեին ԱԳՆ-ում քնած մնային ու չարձագանքեին, քանի որ նման արձագանքը ցույց է տալիս իրենց թույլ ու անճար վիճակը, ինքնարդարացնող տեքստ և ոչ մի գնահատական Ադրբեջանի կողմից տարվող ակնհայտ սադրիչ քաղաքականությանը․․․»,- գրել է ադրբեջանագետը։

Ռազմագերիներ