24 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազգը հարստանում ու գոյատևում է հավաքական հիշողությամբ․ Արամ Ա

Ազգը հարստանում ու գոյատևում է հավաքական հիշողությամբ․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ օրերս հավաքվել էին Կիլիկիո Միաբանությունն ու Դպրեվանքի մեծ ընտանիքը՝ սիրո սեղանի շուրջ, որը Դպրեվանքի ավանդության համաձայն կոչվում է պտղասեղան․ տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանից։

«Նպատակն էր նշել օրեր առաջ կուսակրոն քահանա ձեռնադրված երկու դպրեվանցիների մուտքը Կիլիկյան Ուխտի միաբանական շարքեր։

Հավաքի ավարտին Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդես եկավ եզրափակիչ օրհնության խոսքով։ Նա ընդգծեց ավանդույթների պահպանման և դրանք նոր սերունդներին փոխանցելու կարևորությունը՝ նշելով, որ ազգը հարստանում և գոյատևում է իր ավանդույթներով ու հավաքական հիշողությամբ։ Նա նաև բարձր գնահատեց Դպրեվանքի դերը Սփյուռքի կյանքում և նրա՝ հոգևոր ու ազգային բարձր արժեքներով մարդ պատրաստելու առաքելությունը», – ասված է հաղորդագրությունում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026