
Ասել, որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարը, սխալ կլինի, մենք շատ ենք քննարկել իր հետ․ Դավիթ Սարգսյան
Ասել, որ Ավետիք Չալաբյանը չէր սպասում այս սցենարը, սխալ կլինի։ Մենք շատ ենք քննարկել իր հետ, հատկապես հետընտրական այս մի քանի շաբաթվա ընթացքում ակնհայտ էր, որ վարչախումբը, ամեն կերպ փորձելով վերարտադրվել, մանդատներ գողանալով, պետք է փորձի գլխատել ընդդիմության հիմնական շարքերը․ այսօր, անդրադառնալով «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, ասաց միավորման խոսնակ Դավիթ Սարգսյանը։
«Հետևենք ու տեսնենք, թե ինչպես են հետևողականորեն մեկուսացվում ընդդիմության առաջատարները՝ և՛ կազմակերպչական, և՛ մտքի արտադրության իմաստով»,-ասաց նա լրագրողներին:


