
Նոր Կյանքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի
Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 23։00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106» և «Suzuki» մակնիշների ավտոմեքենաները։
Վարի հետևանքով մարմնական վնասվածքներով մոտակա բժշկական կենտրոն է տեղփոխվել 5 քաղաքացի։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը եղել է խոտի հակ կապող մեքենան, որը նույնպես գտնվել է դեպքի վայրում»,- նշում է լրատվամիջոցը։


