27 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վլադիմիր Գասպարյանի՝ հեծանիվ վարող թոռը վրաերթի է ենթարկվել

Վլադիմիր Գասպարյանի՝ հեծանիվ վարող թոռը վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել հեծանվորդի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է», – նշում է լրատվամիջոցը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026