28 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ ո՞ր ակումբ է տեղափոխվում Էդուարդ Սպերցյանը

Հայտնի է՝ ո՞ր ակումբ է տեղափոխվում Էդուարդ Սպերցյանը

Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում․ գրում է  ArmSport-ը՝ հղում անելով ռուս լրագրող Իվան Կարպովին։

«Աղբյուրի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանը սաուդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի «3+1» ձևաչափով, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո՝ չհաշված հնարավոր բոնուսները։

Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Սպերցյանը Դուբայում բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում նա «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև իտալական Ա Սերիան ներկայացնող «Կոմոն»», – գրում է լրտավամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026