
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Ռուսաստանի վարչապետի հետ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի Եկատերինբուրգում կբանակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում կմասնակցեն «Իննոպրոմ» 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։


