05 Հուլ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինան, երկկողմ հարաբերություններն ու Իրանը

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինան, երկկողմ հարաբերություններն ու Իրանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի զրույցը «գործնական էր և շատ կառուցողական», ինչը թույլ է տվել քննարկել երկկողմ և միջազգային հարցեր։ Զրույցը տևել է 1 ժամ 25 րոպե։

Թե ինչ են քննարկել կողմերն՝ ըստ Ուշակովի, ներկայացնում ենք ստորև․

  • Պուտինն անձամբ հեռախոսով շնորհավորել է Թրամփին և ամերիկյան ժողովրդին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ․ Անկախության օրվա կապակցությամբ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահը հիշել է Ռուսաստանի ներդրումը ամերիկյան պետականության զարգացման գործում։
  • Պուտինը վերահաստատել է Ռուսաստան այցելելու իր հրավերը։
  • Թրամփը նշել է ուկրաինական հակամարտությունը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ներուժը իրացնելու համար։
  • Պուտինը և Թրամփը պայմանավորվել են կապի մեջ մնալ և շուտով կրկին հեռախոսազրույց ունենալ։
  • Պուտինը և Թրամփը իրենց զրույցում նշել են, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդները երբեք չեն մոռանա իրենց դաշինքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
  • Քննարկվել է Ուկրաինայի շուրջ հակամարտությունը․ ԱՄՆ նախագահը հաստատել է պատրաստակամությունը նպաստելու խաղաղ լուծումների որոնմանը։
  • Պուտինը և Թրամփը ընդգծել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմաքաղաքական և տնտեսական հարցերի շուրջ շփումների շարունակականության կարևորությունը։
  • Պուտինը հույս է հայտնել, որ հուշագրի հիման վրա մեկնարկած ԱՄՆ-Իրան բանակցությունները կօգնեն գտնել երկարաժամկետ լուծումներ առանցքային հարցերի շուրջ։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026