
Մահ՝ ճաղերի հետևում․ 4 անուն, 4 ողբերգական պատմություն
46 տարեկանում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նրա մահը կրկին օրակարգ է բերել կալանքի կիրառման համաչափության, կալանավորված անձանց առողջության պահպանման և պետության պատասխանատվության հարցերը։
Մհեր Եղիազարյան, Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, Արսեն Գևորգյան․ 4 տարբեր պատմություն, որոնց շուրջ հնչած հարցերը մինչև օրս հանրային քննարկումների առարկա են։ Ի՞նչ են ասում իրավապաշտպաններն ու քաղաքական վերլուծաբանները, և ինչպե՞ս է արձագանքում իշխանությունը։

