
Էջմիածինցիներին թողել են ճանապարհի կեսին․ ուղևորները ստիպված են հավելյալ վճարել
Երևանի խցանումների դեմ պայքարի շրջանակում մարզերից մայրաքաղաք եկող մի շարք երթուղայինների ճանապարհը կրճատվել է։ Էջմիածին–Երևան 203 երթուղու վարորդներն ու ուղևորները դժգոհում են՝ ստիպված են ավելի երկար սպասել, լրացուցիչ տրանսպորտ փոխել և հավելյալ գումար ծախսել։ Իսկ քաղաքապետարանը պնդում է՝ երթուղու վերջնակետը Կիլիկիա ավտոկայանն է, և փոփոխություն չի նախատեսվում։


