18 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ն ամենաշատ ձայները ստացել է Տավուշում, «Ուժեղ Հայաստանը»՝ Լոռիում

ՔՊ-ն ամենաշատ ձայները ստացել է Տավուշում, «Ուժեղ Հայաստանը»՝ Լոռիում

ԿԸՀ-ն հրապարակել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ըստ մարզերի։

Ըստ այդմ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաբարձր աջակցությունը ստացել է Տավուշում (59.73%), Վայոց ձորում (59.68%) և Արագածոտնում (58.81%), մինչդեռ մայրաքաղաքում իշխող ուժի արդյունքը զգալիորեն ցածր է՝ 41.35%։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը լավագույն արդյունքը գրանցել է Լոռու մարզում՝ հավաքելով ձայների 33.33%-ը։ Դաշինքը բարձր ցուցանիշներ է արձանագրել նաև Երևանում (24.62%) և Շիրակում (23.45%)։

«Հայաստան» դաշինքն առավել ուժեղ է եղել Երևանում, որտեղ ստացել է 12.72% ձայն, ինչպես նաև Կոտայքում (11.10%) և Սյունիքում (10.18%)։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թեև ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների չի հաղթահարել շեմը,  Կոտայքի մարզում, օրինակ ստացել է 8.75% ձայն։ ԲՀԿ-ն համեմատաբար բարձր արդյունքներ է գրանցել նաև Արարատում (6.50%) և Գեղարքունիքում (5.95%)։

Ընդհանուր առմամբ, մարզային պատկերը ցույց է տալիս, որ ՔՊ-ն առավել ուժեղ դիրքեր ունի մարզերում, «Հայաստան» դաշինքը՝ Երևանում և մի շարք ընդդիմադիր տրամադրություններով մարզերում, «Ուժեղ Հայաստանը»՝ հյուսիսային մարզերում, իսկ ԲՀԿ-ն շարունակում է պահպանել իր ավանդական ազդեցությունը հատկապես Կոտայքում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026