
Փաշինյանի ջղաձգումները սկսված են․ Իշխան Սաղաթելյան
Ընտրարշավի 5-րդ օրն է, և ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի ջղաձգումները սկսված են․ հայհոյախառը ելույթներ է ունենում՝ անդրադառնալով նույնիսկ ընդդիմադիր գործիչների ընտանիքների անդամներին, այս մարդուց ոչ մեկ այլ բան չէր էլ սպասում․ ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն այդպես է անում, որպեսզի ընդդիմադիրները սկսեն նրան հայհոյել, և ընտրարշավը վերածվի հայհոյանքների մրցավազքի, իսկ ՀՀ քաղաքացիները, հոգնելով այդ վիճակից, չմասնակցեն ընտրությանը։
Սաղաթելյանը նաև հարցրել է Փաշինյանին՝ արդյոք կարո՞ղ է նա հայտարարել, որ ՀՀ տարածքից ոչ մի քառակուսի մետր տարածք այլևս չի զիջելու Ադրբեջանին, և որ ադրբեջանական ուժերը պետք է անհապաղ դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։


