
Լիտվան կհայտնվի «մեր միջուկային զենքի թիրախում», եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
Ռուսաստանի միջուկային զենքը կուղղվի Լիտվային, եթե այդ երկրի իշխանությունները միջուկային զինանոցներ տեղակայեն երկրի տարածքում․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։
«Ակնհայտ է, որ այս զենքն ուղղված չի լինի դեպի արևմուտք, այն կուղղվի դեպի արևելք, այսինքն՝ մեզ վրա»,- ասել է Պեսկովը՝ հավելելով․ «Եվ եթե այդ տարածքում մեզ ուղղված միջուկային զենք լինի, ապա այդ երկրի տարածքը նույնպես կլինի մեր միջուկային զենքի նշանառության տակ»։
Սա, ըստ նրա, կլինի «շատ լուրջ սրացում և լարվածություն»։


