12 Հուլ
2025
37.2° c ԵՐԵՎԱՆ
31.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիբանանի ժողովուրդը երբեք չի հանձնվի Իսրայելի դեմ պայքարում. «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ

Լիբանանի ժողովուրդը երբեք չի հանձնվի Իսրայելի դեմ պայքարում. «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ

Լիբանանական «Հըզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը հանդես է եկել ուղերձով:

Նա հայտարարել է, որ Լիբանանի ժողովուրդը երբեք չի հանձնվի Իսրայելի դեմ պայքարում՝ հավելելով, որ «Հըզբոլլահը» մերժում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, քանի որ դա նվաստացում կնշանակեր շարժման համար:

«Սպառնալիքները մեզ չեն ստիպի հանձնվել. անընդունելի ենք համարում զենքից հրաժարվելը կամ մեր դիրքորոշումը մեղմացնելը, քանի դեռ ագրեսիան շարունակվում է», – ասել է նա։

Քասեմը ընդգծեց, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերը Լիբանանից, դադարեցնի ագրեսիան երկրի նկատմամբ և ազատ արձակի գերիներին:

Նա նաև մեղադրել է Իսրայելին հրադադարի մասին համաձայնությունը խախտելու համար:

Ռազմագերիներ