
Հռոմում պայթեցվել է մաֆիայի և կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով հայտնի լրագրողի մեքենան
Հռոմում պայթեցվել է իտալացի լրագրող, RAI հեռուստաալիքի «Report» հետաքննական հաղորդման հաղորդավար Սիգֆրիդո Ռանուչիի մեքենան։
Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել։
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել լրագրողի տան մոտ։ Վնասվել են մի քանի մեքենաներ և շենքի ճակատային մասը։ Ռանուչիի դուստրը պայթյունի պահին քայլելիս է եղել մոտակայքում. նա հասցրել է հեռանալ պայթյունից մի քանի րոպե առաջ։
Քննիչները դիտարկում են ահաբեկչության վարկածը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ նյութերը կարող էին տեղադրված լինել լրագրողի մեքենայի տակ։
Սիգֆրիդո Ռանուչին հայտնի է կոռուպցիայի, մաֆիայի կապերի և պետական մարմիններում ու խոշոր բիզնեսում չարաշահումների վերաբերյալ իր հետաքննություններով։ Նա նախկինում գտնվել է պաշտպանության տակ՝ սպառնալիքների և հարձակումների փորձերի պատճառով։ Ինքը՝ լրագրողը, հայտարարել է, որ պայթյունը կապված է իր նոր ռեպորտաժների շարքի հետ, որը նա պատրաստվում է եթեր հեռարձակել։


