16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակոցներ՝ Փարիզի երկաթուղային կայարանում․զինված տղամարդը վնասազերծվել է

Կրակոցներ՝ Փարիզի երկաթուղային կայարանում․զինված տղամարդը վնասազերծվել է

Փարիզի Մոնպառնասի երկաթուղային կայարանում ոստիկանությունը կրակ է բացել զինված տղամարդու վրա․ գրում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի երեկոյան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները վնասազերծել են տղամարդուն, որը դանակով սպառնացել է ուղևորներին և հրաժարվել է կատարել ոստիկանության հրամանները։

Ոստիկանության աղբյուրի համաձայն՝ նա դանակով սպառնացել է կնոջն ու երեխաներին, իսկ երբ ոստիկանությունը նրան կանգնեցրել է, նա սպառնացել է ինքնասպան լինել։ Ոստիկանները կրակել են տղամարդու ոտքին։

Կայարանի տարածքը լիովին տարհանվել է, իսկ շրջակա տարածքը՝ շրջափակվել անվտանգության նկատառումներով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026