
Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 29-ին Մոսկվայի մարզում գտնվող իր «Նովո-Օգարյովո» նստավայրում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Հանդիպման սկզբում Պուտինը դիմել է Լուկաշենկոյին՝ ասելով. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիևիչ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար»։
Լուկաշենկոն Ռուսաստան էր ժամանել աշխատանքային այցով։
Ավելի վաղ նա Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների ու գործակցության հետ կապված հարցեր են։

