20 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը հանդիպել է Մահմուդ Աբասի հետ

Էրդողանը հանդիպել է Մահմուդ Աբասի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական պալատում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ձևաչափով։

Կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, մշտական հրադադարի և խաղաղության հաստատմանն ուղված քայլերն ու ընթացիկ զարգացումները։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատել Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու հարցում՝ աջակցելով Պաղեստինի ժողովրդին։
Նախատեսվում է նաև Աբասի ելույթը Թուրքիայի խորհրդարանում՝ ցույց տալու թուրքական խորհրդարանի ամուր աջակցությունը պաղեստինցիներին ու նրանց գործին, ինչպես նաև համաշխարհային հանրությանը հասցնելու պաղեստինյան ճնշված ժողովրդի ձայնը։
Մինչ այդ նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։