13 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղություն՝ զիջումների գնով․ Բաքուն և Երևանը դեռ պետք է վերապրեն սեպտեմբերը․ EADaily

Խաղաղություն՝ զիջումների գնով․ Բաքուն և Երևանը դեռ պետք է վերապրեն սեպտեմբերը․ EADaily

Հայաստանի ղեկավարությունը կայուն կարծիք ունի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի և Բաքվի «չափազանց» մերձեցման մասին։ Դա, ըստ նրանց, չի նպաստում, որ ռուս գործընկերները ունենան չեզոք դիրքորոշում․ գրել է EADaily-ին։

«Փաշինյանը վախենում է ռուս-ադրբեջանական համատեղ ճնշումներից Երևանի վրա, ինչը նրանից կպահանջի բանակցություններում գնալ նոր զիջումների։ Թե որքանով են օբյեկտիվ նման մտահոգությունները Հայաստանի վարչապետի կողմից, առանձին հարց է»,-գրել է կայքը։

Բաքվի հետ ուղղակիորեն բանակցելու Հայաստանի ղեկավարության մտադրության համատեքստում՝ Ադրբեջանի ղեկավարի ուղերձը հանգում է հետևյալին. «խաղաղություն՝ անվերջ զիջումների դիմաց»։

Փաշինյանի ուղերձը Ալիևին ակնհայտ է՝ չսրելու իրավիճակը տարածաշրջանում մինչև COP29-ի գագաթնաժողովը, թեև նման զգայուն բանակցային փուլում Ադրբեջանի իշխանությունների նման վերաբերմունքը քիչ հավանական է թվում։ Այսպես թե այնպես, Երևանն ու Բաքուն դեռ պետք է վերապրեն սեպտեմբերը, որը հետպատերազմյան շրջանում սահմանին համեմատաբար մեծ սրացումների շարան էր։ Իսկ հետո շարունակել փոխընդունելի խաղաղության որոնումները, որի ձեռքբերումն անընդհատ հետաձգվում է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026