27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի զինծառայողները Արցախում գերեզմաններ են քանդել

Ադրբեջանցի զինծառայողները Արցախում գերեզմաններ են քանդել

Ադրբեջանը շարունակում է բռնազավթված Արցախի տարածքներում վանդալիզմի դրսևորումները: Պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, որոնցում ցայտուն երևում են` ինչպես են եկեղեցիներ ու խաչքարեր պղծում, արձանների և նույնիսկ գերեզմանաքարերի քանդում։

Այսօր ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածվել մի տեսանյութ, որտեղ զինվորական հագուստով ադրբեջանցի երկու տղամարդ ուժգին հարվածներով տապալում են արցախյան գյուղերից մեկի գերեզմանատան տապանաքարերը։
Ցավոք, տեսանյութից չի հասկացվում, թե որտեղ է այն արվել և երբ: