Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին հայտնել է, որ նախկինում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ շփումներ են իրականացվել։ «Այժմ այդ գործընթացը կասեցվել է տարածաշրջանում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Հիմա մենք հիմք չենք տեսնում այս երկխոսության համար, քանի դեռ չենք կարող թիկունքում թողնել ներկայիս ճգնաժամը: Հետո որոշում կկայացնենք՝ վերադառնա՞լ աշխատանքի, թե՞ ոչ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։