19 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիևը թույլտվություն է ստացել F-16 ինքնաթիռներով Ռուսաստանին հարվածելու համար

Կիևը թույլտվություն է ստացել F-16 ինքնաթիռներով Ռուսաստանին հարվածելու համար

Նիդեռլանդները թույլ է տալիս Ուկրաինային օգտագործել իր մատակարարած F-16 կործանիչները՝ Ռուսաստանի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։ Այս մասին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

Բրեկելմանսը հիշեցրել է, որ Կիև առաքված F-16-ների առաջին խմբաքանակը ներկայումս արդեն օգտագործվում է Ուկրաինայի օդային տարածքում։

«Մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինան պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, սակայն միջազգային իրավունքը հեռավորության վրա որևէ սահմանափակում չի պարունակում»,- ասել է նա։

Բրեկելմանսն ընդգծել է, որ միջազգային իրավունքը չի սահմանափակում ինքնաթիռներ օգտագործելու իրավունքը ինչպես սահմանին, այնպես էլ դրանից հարյուր կիլոմետր այն կողմ։