03 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
12.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
COP17-ը կանցկացվի Հայաստանում

COP17-ը կանցկացվի Հայաստանում

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ը․ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր»,- գրել է նա։

Ընտրությունը կատարել են Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի մասնակից երկրները։

Միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխությունը դադարեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն: