Բախումներ՝ Վրաստանում․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում մասշտաբային ցույցեր են տեղի ունեցել երկրի վարչապետի` Եվրաինտեգրումից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո։
Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցող բողոքի ակցիան դուրս է եկել ժողովների և ցույցերի մասին օրենքով սահմանված նորմերից, ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարների գործողությունները որակել է օրենիքից դուրս կատարվող գործողություններ։
Չնայած իրավապահների կոչերին, ցուցարարները ֆիզիկական առճակատման մեջ են և վիրավորում են իրավապահներին։ Բացի այդ, ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետվել, ինչի արդյունքում 32 ոստիկան է վիրավորվել։
Վրացական լրատվականների փոխանցմամբ իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, բերման է ենթարկվել 43 քաղաքացի։