22 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհը հետևում է Ադրբեջանին․ ավստրալիացի պատգամավորները կոչ են արել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին

Աշխարհը հետևում է Ադրբեջանին․ ավստրալիացի պատգամավորները կոչ են արել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին:

Ադրբեջանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին ուղղված նամակում Ադրբեջանի ներկայացուցչին կոչ է արվում ամեն ամիս պարբերաբար տեղեկացնել Իշխանյանի հոգեկան և ֆիզիկական առողջության վիճակի մասին։

Իշխանյանը մեկն է այն քսաներեք հայ պատանդներից, ովքեր գերության մեջ են ընկել ադրբեջանական ուժերի կողմից Արցախի էթնիկ զտումներից հետո:

Ֆլետչերն իր նամակում նշել է. «Աշխարհը հետևում է Ադրբեջանին։ Ավստրալիան հետևում է Ադրբեջանին»։
Ավստրալիայի խորհրդարանի մեկ այլ անդամ՝ Մայքլ Սուկարը ևս դիմել է Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալ և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին։

Իր նամակում Սուկարը դեսպանությանը տեղեկացրել է Սահակյանի համար որպես հովանավոր հանդես գալու իր մտադրության մասին և հորդորել դեսպանատանն ամենամսյա թարմացումներ տրամադրել Սահակյանի ֆիզիկական և մտավոր բարեկեցության վերաբերյալ։

Ջաֆարովին ուղղված իր նամակում Սուկարը նշել է. «Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով՝ ուղղված խոշտանգումների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, և որտեղ մանրամասն նկարագրվել են անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերը»: