16 Հուն
2025
1.2° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը աշխարհաքաղաքական նախագիծ է․ Զախարովա

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը աշխարհաքաղաքական նախագիծ է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ-ի բացասական վերաբերմունքի մասին՝ անվանելով այն «ԵՄ-ի կիսառազմական ներկայություն»։

«Այդ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաջադրանքներն ակնհայտ են, դրան միանում են նաև ՆԱՏՕ-ի երկրները։ Ակնհայտ է, որ դա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է տարածաշրջանում հավաքական Արևմուտքի ներկայության ամրապնդման համար։ Իսկ Արևմուտքի նպատակը ևս հայտնի է՝ տարածաշրջանի ապակայունացում»՝ հավելելով, որ սահմանին ինչպես պարբերաբար կրակցներ եղել են, այդպես էլ լինում են։ Զախարովան հետաքրքրվել է, թե ինչու՞ ԵՄ-ը հաշվի չի առնում Բաքվի կարծիքը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին չեն հետաքրքրում հայ ժողովրդի շահերը։