24 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն Ուկրաինայում 30-օրյա հրադադարի ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ակնկալում ԱՄՆ-ից

ՌԴ-ն Ուկրաինայում 30-օրյա հրադադարի ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ակնկալում ԱՄՆ-ից

Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ՌԴ-ին պետք է տեղեկացնի Սաուդյան Արաբիայում ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքների մասին, որպեսզի Մոսկվան մեկնաբանի, թե արդյոք առաջարկվող զինադադարն ընդունելի է ՌԴ-ի համար․ հայտնում է Reuters գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Ջիդդա քաղաքում ուկրաինացի պաշտոնյաների հետ ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուկրաինական պատվիրակության կողմից ընդունված 30-օրյա հրադադարի առաջարկը կներկայացնի Ռուսաստանին:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը Վաշինգտոնից սպասում է ճեպազրույցի։ Պեսկովը չի բացառել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի հնարավորությունը, որը, ըստ նրա, անհրաժեշտության դեպքում կարող է շատ արագ կազմակերպվել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ