
Վրաստանը չի միանա «3+3» ձևաչափին
Մենք չենք դիտարկում «3+3» ձևաչափին միանալու հնարավորությունը. այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
«Չնայած Վրաստանը չի մտնում այս ձևաչափի մեջ, այն միշտ կոչվում է «3+3»: Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևանների հետ, և դա պայմանավորված է կոնկրետ պատճառով: Բայց բացառությամբ Ռուսաստանի: Եվ դա նույնպես կապված է որոշակի պատճառով: Որովհետև Վրաստանի երկու շրջանները շարունակում են մնալ ռուսական օկուպացիայի տակ: Ուստի մենք չենք դիտարկում այս ձևաչափին մասնակցությունը։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք միայն մեկ ընդհանուր ձևաչափ՝ Ժնևի միջազգային քննարկումները։ Այստեղ Վրաստանն ու Ռուսաստանը քննարկում են հակամարտությունը, և ներկայացված են ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն։ Այս ձևաչափը, որը թույլ է տալիս քննարկել հակամարտության հետ կապված հարցեր, մեզ համար արժեքավոր ձեւաչափ է։ Ինչ վերաբերում է մյուս հարեւանների հետ համագործակցությանը, ապա մենք հիանալի համագործակցություն ունենք՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Այս համագործակցության հրաշալի օրինակներ ունենք։ Մենք տասնամյակներ շարունակ կարևոր նախագծեր ենք իրականացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս նախագծերը կարևոր են ոչ միայն փոքր տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածաշրջանում»,- եզրափակել է Բոչորիշվիլին։