12 Մայ
2025
22.4° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ռուսական ապատեղեկատվությանը ենթարկվող երկրների հնգյակում է․ Disinformation Observatory

ՀՀ-ն ռուսական ապատեղեկատվությանը ենթարկվող երկրների հնգյակում է․ Disinformation Observatory

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարդ ջանքեր են գործադրվում ապատեղեկատվություն տարածելու համար Կրեմլի համար ռազմավարական արժեք ունեցող տարածաշրջաններում` հատկապես Արևելյան Եվրոպայում:

Նախկին խորհրդային երկրները և Բալկանյան երկրները Կրեմլի «Պրավդա» ապատեղեկատվական ցանցի առաջնային թիրախն են: Այս մասին վկայում են Disinformation Observatory-ի նոր հետազոտության տվյալները։

Բուլղարիայի Ամերիկյան համալսարանի տեղեկատվության, ժողովրդավարության և քաղաքացիության կենտրոնը 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է ցանցի ավելի քան 640,000 հրապարակում:

Այն պարզել է, որ նախկին խորհրդային և բալկանյան երկրներին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկել բոլոր հրապարակումների 52%-ը՝ չնայած ուսումնասիրված երկրների բնակչության անհամաչափ փոքր հատվածին: Մասնավորապես, «Պրավդա»-ի ապատեղեկատվության ամենաանհամաչափ թիրախում գտնվող առաջին երեք երկրներն են Մոլդովան, Լատվիան և Էստոնիան, չորրորդ և հինգերորդ տեղերում են Սերբիան և Հայաստանը: ՀՀում նման հրապարակումների թիվն, ըստ ուսումնասիրության, եղել է 11274։

10-յակը եզրափակում են Լիտվան, Վրաստանը, Սլովակիան, Բուլղարիան և Չեխիան։

Ռազմագերիներ