
Հռոմի պապը իր վերջին միջոցներով օգնել է անչափահասների բանտի գործարանին
Հռոմի պապը վախճանից առաջ իր հաշվին մնացած 200,000 եվրոն տրամադրել է Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքի մարմանը։
Հռոմի բանտերի հովվական խնամքի պատասխանատուն ասել է.
«Ես նրան պատմեցի, որ գործարանն ունի մեծ հիփոթեքային պարտք, և եթե կարողանանք այն նվազեցնել, մակարոնեղենի գինը կնվազի, վաճառքը կաճի, և ավելի շատ երիտասարդների աշխատանքի կընդունենք։
Նա պատասխանեց. «Իմ գրեթե ամբողջ գումարը սպառված է, բայց դեռ մի քիչ մնացել է հաշվիս»։ Եվ նա փոխանցեց 200,000 եվրո», – նշել է Հռոմի բանտերի հովվական խնամքի պատասխանատու Մոնսինյոր Բենոնի Ամբարուսը: