03 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա․ Կաթողիկոսը խստիվ դատապարտում է հոգևորականների շարունակվող ձերբակալությունները

Արամ Ա․ Կաթողիկոսը խստիվ դատապարտում է հոգևորականների շարունակվող ձերբակալությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խստիվ դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունը․ այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։

«Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունը և նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս ոչ ընդունելի երևույթը։

Նորին Սրբությունը այժմ հովվապետական այցելության մեջ լինելով և մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալությունները, դարձյալ դատապարտում է այս անընդունելի երևույթը։

Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին, որ իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին և նույնիսկ վարչապետին։

Վեհափառ Հայրապետի մոտեցումն այն է, որ կարելի փութով պետություն֊եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի, և մեր ազգի ու Հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների՝ պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն»,- ասված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026