02 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կասկադի վերակառուցում, Նուբարաշենի աղբավայր և ավտոբուսներ․ Ավինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կասկադի վերակառուցում, Նուբարաշենի աղբավայր և ավտոբուսներ․ Ավինյանի ճեպազրույցը՝ կետերով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ավինյանի ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով.

  • Կառավարությունը հաստատել է Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը․   «Գաֆէսճեան» հիմնադրամը մոտավորապես երկու տարի առաջ  ամբողջությամբ բոլոր տարածքները վերադարձրել էր Երևանի քաղաքապապետարանին:
  • Մետրոն առավոտյան չէր աշխատում գնացքներից մեկի արգելակման համակարգի հետ կապված որոշակի խնդրի հետևանքով։ Այդ գնացքի դանդաղեցման պատճառով Մտերոպոլիտենում մոտ 14 րոպե խնդիր ենք ունեցել:
  • Վերջին 3 տարիներում ահռելի ծավալի ավտոբուսներ և տրոլեյբուսներ են ներմուծել, իսկ զուգահեռ Երևանի Ավագանու նիստում քննարկվում է ևս 45 տրոլեյբուսների ֆինանսավորման հարցը: Երևանը իր սեփական եկամուտները վերջին 3 տարում փաստացի եռապատկել է, իսկ Կառավարության կողմից տրվող ֆինանսավորումը՝ նվազել:
  • Հստակ թիվ չեմ կարող ասել, թե որքան է ծախսվել Էրեբունի-Երևան տոնակատարության համար, բայց նախորդ տարվա թվերից մի փոքր ավելի է:
  • Նուբարաշենի աղբավայրի հետ կապված խնդիրը լուծելու համար զուգահեռ երեք ուղղությամբ են շարժվելու,առաջին ուղղությունը երկփուլ մրցույթի հայտարարումն է, որի տրամաբանությամբ այն ընկերությունները, որոնք փորձառություն ունեն աղբի վերամշակման գործարան կառուցելու և կառավարելու մեջ, կտան իրենց առաջարկներն ամբողջական փուլի համար, որից հետո դրանք կամբողջացվեն, և կդրվի երկրորդ փուլի ավարտական վերամշակման գործարանի մրցույթը:
  • Երկրորդ ուղղությունը կազմակերպվում է Տարածքային կառավարման նախարարության հետ. միջազգային ֆինանսական գործընկերների հետ փորձելու են ճանապարհ գտնել վերամշակման գործարանի կառուցման համար: Որ ուղղությունն ավելի արագ և արդյունավետ լինի, դրանով էլ առաջ են շարժվելու: Երրորդ խնդիրը Նուբարաշենում արդեն եղած աղբի վերամշակման ծրագիր ներակայացնելն է:
  • Ճարտարապետական հատակագծային իրավունքի տրամադրման և շինթույլտվության համար նախորդ տարի միայն 24 միլիարդ դրամ գումար է հավաքել Երևանի քաղաքապետարանը, իսկ դրանից առաջ՝ 2020-21 թվականներին հավաքվում էր զրո դրամ:
  • Մեծ հաճույքով կմասնակցեի Հովհաննավանքում պատարագին, բայց ցավոք երկրում չեմ լինելու:
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026